Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Հզորների ազդեցության զոնաների որոշումն իր անմիջական ազդեցությունը կունենա մյուսների ճակատագրի վրա

Հզորների ազդեցության զոնաների որոշումն իր անմիջական ազդեցությունը կունենա մյուսների ճակատագրի վրա
10.12.2025 | 16:04

Ինչպես աշխարհի ճակատագրում վճռական դեր ունեցան ԽՍՀՄ-ի կոլապսը, Չինաստանի վերելքը, ԱՄՆ-ի գլխավորած ուժային միաբևեռությունն ու դրանց տրամաբանական հետևանք ուկրաինական պատերազմը, նույնքան վճառական դեր ունի նաև Թրամփի նախագահ դառնալը, որի դերն ու նշանակությունը աստիճանաբար երևում է ավելի հստակորեն։

Իրատեսորեն գնահատելով ուժերի դասավորության ներկա վիճակը աշխարհում ու դրանց դինամիկան և համոզվելով, որ աշխարհը անխուսափելիորեն գնում է դեպի ուժային բազմաբևեռություն, նա, համաձայն «Ամերիկան ամենից առաջ» նշանաբանի, որոշ ոչ այնքան հաջող փնտրտուքներից ու միջանկյալ որոշումներից հետո, եկավ աշխարհում ամեն ինչ գլխիվայր շրջող գլոբալ բնույթի որոշումների, որոնց արտահայտությունն է վերջերս ընդունված ԱՄՆ-ի անվտանգության մարտավարությունը։

Եթե աշխարհը անխուսափելիորեն գնում է դեպի ուժային բազմաբևեռություն, ապա նման աշխարհի կայունության առաջին պայմանը նրա հզորագույն ուժերի միջև հավասարակշռությունն է կամ նրանց պոտենցիալ շահերի ու կորուստների միջև ուժային կոմպրոմիսը։

Մի կոմպրոմիս, որի նպատակը, առաջին հերթին, հզորների ազդեցության զոնաների որոշումն է, որն էլ իր անմիջական ազդեցությունը կունենա մնացածների ճակատագրի վրա՝ հզոր սուբյեկտների ձեռքին նրանց, ըստ էության, դարձնելով օբյեկտներ։

Ասվածի ապացույցն էլ այն փաստն է, որ այս ուղղությամբ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի գործողություններին որևէ մեկը խառնվել չի կարողանում, և այս ուղղությամբ միակ բացառությունը Հնդկաստանն է, որը փորձում է ինչ-որ չափով մասնակից լինել այդ պրոցեսին։

Դրա հետ կապված մյուս հատկանշական փաստերից մեկն էլ այն է, որ անգամ ԵՄ-ը, իր հսկայական տարածքով, 450 միլիոն բնակչությամբ, 19,4 տրիլիոն ՀՆԱ-յով (2024 թվի տվյալներով) և աշխարհի էկոնոմիկայում ունեցած իր 18,29 տոկոսով, նույնպես պրակտիկորեն չի մասնակցում աշխարհի վերաբաժանման պրոցեսին, մի բան, որը նույնիսկ կասկածի տակ է դնում այդ միության հետագա գոյությունը։

Եվ այդ կասկածները կապված են, մի կողմից, նրա արդյունաբերության անկման, իր երկրների միջև պառակտվածության ու նրանց շահերի աճող հակասությունների հետ և, մյուս կողմից էլ, պայմանավորված են հզորների հետ ունեցած նրա սկզբունքային բնույթի հակասություններով։

Եվ այստեղ շատ էական է դառնում ԵՄ-ի ռազմաքաղաքական թուլությունը, որը նոր պայմաններում առանց պաշտպանի է թողնում իր ահռելի հարստություններն ու քաղաքակրթական արժեքները։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1299

Մեկնաբանություններ